Այստեղ ենք ի պաշտպանություն ժողովրդավարության. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց
Սահմանադրական դատարանում Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի դատաքննության նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանի դիմաց հավաք է անցկացնում «Հանուն Հանրապետության» կուսակցությունը:
Արման Բաբաջանյանը նշեց, որ ՍԴ նիստին զուգահեռ իրենք հավաք են անցկացնում, քանի որ կարծում են, որ դիմումներում, որոնք ներկայացվել են ՍԴ, անհեթեթ հիմնավորումներ են դրված:
«Մենք այստեղ ենք ի պաշտպանություն ժողովրդավարության»,- հավելեց Բաբաջանյանը։
Կարծիքներ