Մարիո Կեմպեսը Հայաստանում է

Մարիո Կեմպեսը Հայաստանում է

Լեգենդար Մարիո Կեմպեսը Հայաստանում է։

«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով, եռօրյա այցով, Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը։

Մայիսի 16-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։

Քննարկվեցին Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը»,-նշված է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում