ՌԴ-ն այս շաբաթ փորձագետներ կուղարկի Թուրքիա համաճարակաբանական իրադրությունը գնահատելու համար

ՌԴ-ն այս շաբաթ փորձագետներ կուղարկի Թուրքիա համաճարակաբանական իրադրությունը գնահատելու համար

«Ռոսպոտրեբնադզորի», «Ռոստուրիզմ»-ի եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ընթացիկ շաբաթվա կեսերին կայցելեն Թուրքիա՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը, ինչպես նաեւ այս երկրի հետ ավիահաղորդակցությունը եւ թուրքական առողջարաններ ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը վերականգնելու հնարավորությունները գնահատելու համար: Այդ մասին հաղորդել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Թուրքիայի Հանրապետություն կուղեւորվեն ռուսաստանցի մի խումբ փորձագետներ՝ համաճարակաբանական իրադրությունը գնահատելու համար: (…) Այցը պլանավորված Է ընթացիկ շաբաթվա կեսերին, այցի արդյունքներով՝ որոշումներ կընդունվեն ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորության եւ տուրիստական ծառայություններ ցուցաբերելու վերաբերյալ»,-հունիսի 16-ին հաղորդել Է մամուլի ծառայությունը:

Ապրիլի 15-ից Ռուսաստանը այս երկրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրադրության պատճառով սահմանափակումներ Է մտցրել ավիահաղորդակցության բնագավառում, որոշումը գործելու Է մինչեւ հունիսի 21-ը ներառյալ:

Հաղորդագրության մեջ ասվում Է, որ պատվիրակության կազմում տեղ կգտնեն գործադիր իշխանության իրազեկ մարմինների՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ու նրա գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ եւ «Ռոստուրիզմ»-ի ու առողջապահության նախարարության ենթագերատեսչական հաստատությունների ներկայացուցիչներ»: Ռուսաստանցի մասնագետներին Թուրքիա ուղարկելու պայմանավորվածությունը այդ երկրի առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը եւ ավիահաղորդակցությունը վերականգնելու հեռանկարները գնահատելու համար ձեռք Է բերվել մայիսի 17-ին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հանդիպման ժամանակ:

Նաեւ հաղորդվել Է, որ ավիաչվերթների եւ զբոսաշրջության վերականգման հարցը կլուծվի օպերատիվ շտաբի կողմից հաստատված սանիտարա-համաճարակաբանական իրադրության գնահատման չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանում եւ Թուրքիայում հիվանդացության մակարդակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում