Փարիզ-2024. մեկնարկում է ծանրամարտի մրցապայքարը, այսօր հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 89 կգ քաշային կարգում մրցասպարեզ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը։
Անդրանիկ Կարապետյանի մասնակցությամբ ծանրամարտի օլիմպիական մրցաշարի 89 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական խաղերում:
Կարծիքներ