Բեռլինում ռեստորաններ, բարեր, մարզասրահ կկարողանան այցելել միայն պատվաստված կամ COVID-ով արդեն վարակված մարդիկ
Բեռլինում կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների մուտքը ռեստորաններ, բարեր, մարզասրահներ, վարսավիրանոցներ կարգելվի։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Ժամանցի վայրեր կկարողանան այցելել միայն ամբողջությամբ պատվաստված մարդիկ և նրանք, որոնք կկարողանան ապացուցել COVID-ով վարակված և առողջացած լինելու փաստը։
Նոր որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի դեպքերի աճով։ Նոր սահմանափակումը չի ազդի անչափահասների և այն մեծահասակների վրա, որոնք առողջական խնդիրների պատճառով չեն կարող պատվաստվել։ Նրանց դեպքում կգործի կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնելը։
Կարծիքներ