Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Իրանի հակաօդային պաշտպանության կայաններին

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Իրանի հակաօդային պաշտպանության կայաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերը ուրբաթ գիշեր հարձակվել են Դամասկոսի արվարձանների վրա, որտեղ օրերս տեղադրվել էին իրանական հակաօդային պաշտպանության կայանքներն ու ռադարները։ Ինչպես հաղորդում է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաև ռազմական շարասյունին, որը իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ է հասցրել սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հըզբոլլահ» ջոկատների բազա։

ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ ականատեսները հայտնել են, որ մի քանի հզոր պայթյուններ են լսվել մայրաքաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում