Victoria’s Secret-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Victoria’s Secret ընկերությունը հայտնել է Ռուսաստանում աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այս մասին նշվում է ընկերության ռուսալեզու կայքում: «2022 թվականի մարտի 9-ից մենք ժամանակավորապես դադարեցնում ենք Victoria’s Secret-ի առցանց խանութը, ինչպես նաև առանձին խանութները»,- ասվում է հայտարարության մեջ:
Բոլոր պատվերները, որոնք մինչև մարտի 9-ը արվել են ընկերության օնլայն խանութում, կառաքվեն հասցեատերերին:
Կարծիքներ