«Թալիբան» շարժումն արգելել է կանանց հաճախել հանրային շոգեբաղնիքներ
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժումը նոր հրաման է արձակել, համաձայն որի մայրաքաղաք Քաբուլում կանանց այսուհետ արգելվելու է հաճախել հանրային շոգեբաղնիքներ, իսկ վարսահարդարման սրահները տղամարդկանց չեն առաջարկելու կտրվածքներ «արևմտյան ոճով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրամանում ասվում է նաև, որ երիտասարդ տղաներն ու տարեց տղամարդիկ պետք է այցելեն շոգեբաղնիք մարմինը մինչև ծնկները ծածկած:
Կարծիքներ