Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 147 մարդ

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում  կորոնավիրուսից մահացել է 147 մարդ

ԻՌՆԱ գործակալության տեղեկությունների համաձայն  վերջին քսանչորս ժամում Իրանում կորոնավիրուսով վարակման 2133 նոր դեպք է գրանցվել։ 

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 147 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 344 հազարի։ Մահացության ընդհանուր թիվը մոտենում է 20 հազարին, իսկ առողջացածների ընդհանուր թիվը մոտենում է 300 հազարի սահմանին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 22 միլիոն մարդու։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտենում է 770 հազարին, իսկ առողջացածների ընդհանուր թիվը գերազանցել է 14,3 միլիոն մարդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում