Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ
Թուրքիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 19 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է մոտ 6 հազարի։
Այս մասին հայտնում է Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։ Ըստ պաշտոնական վիճակագրության, ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 250 հազարի սահմանին, իսկ վերջին 24 ժամում վարակվածների թիվը կազմել է 1192 մարդ։
Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 231 հազար մարդ, իսկ մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է մոտ 1000 մարդ։
Կարծիքներ