Հուլիսի 25-31-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք.ԱՆ

Հուլիսի 25-31-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք.ԱՆ

Հուլիսի 25-31-ը Հայաստանում իրականացվել է 6487 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, առողջացել է 908 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 426 799 դեպք, որոնցից 414 809-ը՝ առողջացած:  

Փաստացի բուժում է ստանում 1666 պացիենտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում