Բունդեսթագի պատգամավորը «Հյուսիսային հոսք 2»-ը դադարեցնելու ԱՄՆ պահանջներն անհեթեթ է անվանել
«Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրման հետաձգումը իմաստ չունի, ԱՄՆ-ի պահանջները նախագիծը դադարեցնելու մասով՝ անընդունելի են։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Սեւիմ Դաղդելենը։
«Անհեթեթ և լկտիություն է, որ ԱՄՆ կառավարությունն անընդհատ պահանջում է կասեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագիծը՝ միաժամանակ ավելացնելով Ռուսաստանից նավթի ներկրման ծավալները»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք 2»-ը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջնագրային հայտարարությունները «անհարգանք են Գերմանիայի և նրա եվրոպացի գործընկերների դեմոկրատական ինքնիշխանության նկատմամբ»։ Պատգամավորի խոսքով՝ էներգակիրների գների կտրուկ թանկացման համար ի վերջո կվճարեն Գերմանիայի քաղաքացիները։
Կարծիքներ