Բրազիլիայի առողջապահության նախարարությունը խոստանում է 2021թ․ COVID-19-ի դեմ պատվաստել երկրի ամբողջ բնակչությանը
Բրազիլիայի առողջապահության նախարար Էդուարդո Պասուելոն խոստացել է 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստում կազմակերպել երկրի ամբողջ բնակչության համար: Այս հայտարարությունը հնչել է նահանգապետների քննադատության ֆոնին, թե Բրազիլիայի դաշնային կառավարությունը պատրաստ չէ զանգվածային իմունիզացիայի արշավին եւ չի կարողացել ապահովել պատվաստանյութերի բավականաչափ տարատեսակ պաշար:
Պասուելոն կրկնել է, որ նախարարությունը ձեռք կբերի Anvisa-ի առողջապահական կարգավորողի կողմից հաստատված ցանկացած արդյունավետ պատվաստանյութ եւ մատչելի գներով:
212 միլիոն բնակչություն ունեցող Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 6,7 միլիոն դեպք:
Չնայած Բրազիլիան ունի պատվաստման ազգային արշավներ վարելու նախանձելի փորձ եւ այս մարտահրավերը հաղթահարելու լավ առողջապահական համակարգ, նախագահ Ժաիր Բոլսոնարուն բազմիցս հերքել է վիրուսի լրջությունը եւ թերահավատորեն է վերաբերում պատվաստանյութերին: Նա ասել է, որ չի պատվաստվի COVID-19-ի դեմ:
Միեւնույն ժամանակ, դաշնային կառավարությունը հայտարարել է Pfizer-ից 70 միլիոն դոզա, ինչպես նաեւ AstraZeneca-ից մոտ 100 միլիոն դոզա գնելու մտադրության մասին:
Ընդհանուր առմամբ, կառավարությունը հայտնել է, որ մի քանի արտադրողների հետ կնքված պայմանագրերի համաձայն պատրաստել է 300 միլիոն դոզա պատվաստանյութ:
Կարծիքներ