Հայտնի են 2020 թվականաի Հայաստանի ձյուդոյի չեմպիոնները
Կայացել է Հայաստանի 2020 թվականի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը, մեդալների համար պայքարել են մղել 68 մարզիկ՝ Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից ու Արցախից:
Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոն են դարձել հետևյալ ձյուդոյիստները.
Աղջիկներ
48 կգ՝ Մամիկոնյան Մելինե (Բյուրեղավան)
+52 կգ՝ Մկրտչյան Աննա (Բյուրեղավան)
ՏՂԱՄԱՐԴԻԿ
60 կգ՝ Իսրայելյան Յուրի (ԵՕՀՊՄՔ)
66 կգ՝ Հովսեփյան Գոռ (Հրազդան)
73 կգ՝ Ավեդիսյան Արսեն (ԵՕՀՊՄՔ)
81 կգ՝ Շատվերյան Բորիս (ՍՁՕՄՊՄԴ)
90 կգ՝ Շատվերյան Նարեկ (ՍՁՕՄՊՄԴ)
+ 90 կգ՝ Ավանեսյան Արման (Արցախ)
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը բացասաբար են ազդել մարզիկների վրա:
«Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ընդհանուր առմամբ գոհ եմ առաջնության արդյունքներից: Խնդիրներից մեկն այն էր, որ մեծահասակների առաջնությանն ավելի շատ երիտասարդ ձյուդոյիստներ են մասնակցել: Հավաքականը ձևավորվելու է երիտասարդ մարզիկներով, ինչը նշանակում է՝ մեզ ծավալուն աշխատանք է սպասվում նրանց մեծահասակների մրցաշարերի նախապատրաստելու տեսանկյունից», - ասել է մարզիչը:
Հովհաննես Դավթյանը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն իրենց մարզաձևում կրկնակի է զգացվել, քանի որ տարվա ընթացքում հավաքականի ուսումնամարզական հավաքները նախատեսված էին արտերկրում և չեն կայացել: Փորձելով հնարավորինս լրացնել բացը՝ դեկտեմբերի 14-ից առաջնության արդյունքներով ձևավորված ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Այն կտևի մինչև դեկտեմբերի 28-ը:
Կարծիքներ