Դանիան «պատվաստանյութի թվային անձնագիր» է մշակում
Դանիան մշակում է COVID-19-ի դեմ պատվաստված մարդկանց համար «պատվաստանյութի թվային անձնագիր», ինչը նրանց հնարավորություն կտա մեկնել երկրներ, որտեղ համավարակի ընթացքում նման փաստաթուղթ է պահանջվում, հաղորդում է Reuters-ը:
«Ակնկալվում է, որ այլ երկրներ մուտքի պահին կարող են պահանջել ներկայացնել պատվաստանյութի փաստաթղթեր: Կարելի է օգտագործել դանիական պատվաստանյութի անձնագիրը»,- ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Նախարարությունից հայտնել են, որ անձնագիրը կարող է թողարկվել այս տարվա առաջին ամիսներին:
Նախարարությունն ընդգծել է այն հարցի հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը, թե կարող են արդյոք պատվաստվածները վիրուսակիր լինել, եւ որքան է ազդում պատվաստանյութը մինչեւ մեկ այլ պատվաստման անհրաժեշտությունը:
Դանիան դեկտեմբերի վերջին սկսել է տարեց մարդկանց եւ բժշկական անձնակազմի պատվաստումները, եւ մինչ այժմ պատվաստել է իր բնակչության մոտ 1%-ին՝ առաջ անցնելով եվրոպական երկրների մեծ մասից:
Կարծիքներ