Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:

Ինչպես հայտնում են ՊՆ֊ից, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում