Եռաբլուրում ոստիկանների այսօրվա գործողությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Եռաբլուրում ոստիկանների այսօրվա գործողությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել Ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։ 

«Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։

Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, և դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ»,- նշված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում