Գարեգին Բ-ն կրում է շարժման տապալման ողջ պատասխանատվությունը, սուտասան տերտերը ընդամենը կամակատար էր. Չախոյան
Շարժումը օրհնած Գարեգին Բ-ն կրում է շարժման ձախողման ու տապալման ողջ պատասխանատվությունը, հոգևորականի կերպարը պախարակած սուտասան տերտերը ընդամենը կամակատար էր։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Տապալված շարժումը վկայում է Գարեգին Բ-ի գլխավորությամբ մի շարք հոգևորականների հոգևոր ծառայության տապալման մասին։ Որպես հոգևոր առաջնորդ՝ այդ մարդիկ վաղուց վատնել են հանրային վստահությունը, և հենց դա էր պատճառը, որ չհաջողվեց հանրային լայն շերտեր ներգրավել սուտասան տերտերի շուրջ»,- գրել է նա։
Այնուհետև նա նկատել է, որ տեղի ունեցածից պետք է անել հետևություններ։
«Սուտասան տերտերը պետք է դառնա չհոգևորականի վառ օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի հոգևորականը։
Մայր Աթոռում պետք է հետևություններ անեն հոգևորականի կերպարը պախարակած, եկեղեցին քաղաքականացրած, հանրային վստահությունը վատնած կաթողիկոսի գործունեության շուրջ։
Սա արձանագրում եմ սրտի մեծ ցավով, որպես քրիստոնյա ու Հայ առաքելական եկեղեցու հետևորդ»,- նշել է նա։
Կարծիքներ