Առատ տեղումների հետևանքով փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ առատ տեղումների հետևանքով, տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:
Մ/ծ պետ Ռոման Կարապետյանը ահազանգել է ՊՈԱԿ։
Կարծիքներ