Շվեդիայի միջնակարգ դպրոցում հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
Երկու կին է մահացել երկուշաբթի օրը Շվեդիայի Մալմյո քաղաքի միջնակարգ դպրոցի վրա հարձակման հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։
Նրա խոսքով՝ երկու տուժածներն էլ մոտ 50 տարեկան էին, նրանք աշխատում էին ճեմարանում։ Հարձակման մեջ կասկածվում է 18-ամյա ուսանողը։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։
Կարծիքներ