Լիբանանում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին դեպքերը
Լիբանանում առաջին անգամ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու նմուշի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օմիկրոն շտամը:
«Երկու պացիենտները գտնվում են տնային մեկուսացման մեջ, նրանց մոտ դրսևորվում են թեթև ախտանշաններ»,- հայտնել են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Կարծիքներ