Երևանցիներն առաջիկայում նոր հանգստի գոտի կունենան Արաբկիրում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի։
«Երևանը քաղաք է մարդկանց համար և այն, որ բակերն ու այգիները պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։
Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով։
Մերգելյանի այգու շինանարական աշխատանքները ընթացքի մեջ են, և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված ու ժամանակակից տեսք ստացած։
Բակային բարեկարգումներին զուգահեռ՝ հոգ ենք տարել նաև կենդանասերների մասին․ շահագործման ենք հանձնել շների զբոսանքի համար առանձնացված գոտի»,- գրել է նա «Ֆեյբսուք»-ի իր էջում:
Կարծիքներ