ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: Այս մասին Ստանիսլավ Զասը հայտնել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում:

«Խաղաղապահ ուժերի գործունեությունը համակարգելու համար Ղազախստան է ուղարկվել օպերատիվ խումբ: Տեղում իրավիճակին ծանոթանալու, հրամանատարության ու Ղազախստանի ղեկավարության հետ հանդիպման համար վաղը մեկնում եմ Ղազախստան»,-նշեց Ստանիսլավ Զասը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում