Էրդողանը խոսել է Զելենսկու և Պուտինի հետ եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) վերադառնալիս հարցազրույց է տվել այցի ընթացքում իրեն ուղեկցող թուրք լրագրողներին:
Ermenihaber-ի փոխանցմամբ, Ուկրաինա-Ռուսաստան լարվածության, Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու հետ հանդիպման և ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին Էրդողանը հետևյալ պատասխանն է տվել.
«Պարոն Զելենսկին դրական է վերաբերվում Պուտին-Զելենսկի-Էրդողան եռակողմ հանդիպման անցկացմանը: Եթե պարոն Պուտինն էլ դրական մոտենա այդ հարցին, ապա տա Աստված, կարող ենք Ստամբուլում կամ Անկարայում հանդիպել: Ի դեպ պարոն Պուտինի հետ հեռախոսային դիվանագիտություն վարելով՝ կցանկանամ իմանալ, թե նա ինչպես է մոտենում հարցին: Ըստ այդմ էլ կփորձենք հետևել աշխատանքներին: Իսկապես, տարածաշրջանում պատերազմի բռնկումը լավ նշան չէ»:
Կարծիքներ