Լագոսում բարձրաբերձ շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի

Լագոսում բարձրաբերձ շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի

Նոյեմբերի 1-ին Նիգերիայի խոշորագույն քաղաք Լագոսում կառուցվող 21-հարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 36-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները:

«Այս պահին փլվածքների տակից հանվել Է 36 մարդ՝ 33 տղամարդ եւ երեք կին, կան նաեւ ինը ողջ մնացածներ»,- AFP-ին ասել Է Արտակարգ իրավիճակների պետական գործակալության ներկայացուցիչը:

Ավելի վաղ eNCA հարավաֆրիկյան հեռուստաալիքը հայտնել Է 22 զոհվածների մասին: Նախօրյակին Լագոսի նահանգապետ Բաբաջիդե Սանվո Օլուն հայտարարել Է, որ պաշտոնից հեռացրել Է շինարարության կարգավորման տարածաշրջանային գործակալության ղեկավարին եւ հրաման Է տվել կատարել հետաքննությունն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում