Իսպանիայում ուղղաթիռ է կործանվել
Իսպանիայի հարավում ուղղաթիռն ընկել է ծովը:
ABC-ի հաղորդմամբ՝ մեկ մարդ վիրավորվել է, եւս մեկին որոնում են փրկարարները:
Դեպքը տեղի է ունեցել Լա Լինեա դե լա Կոնսեպսյոն ափից յոթ մղոն հեռավորության վրա (Անդալուսիա ինքնավար համայնք): Մասնավոր ուղղաթիռում գտնվել է երկու մարդ: Թռիչքը կատարվել է առավոտյան Մալագայից:
Օդաչուն, որը Կուբայի քաղաքացի է, փրկվել է, սակայն տեղափոխվել է հիվանդանոց:
Կարծիքներ