Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորոնավիրուսի դեմ չպատվաստված աշխատակիցներին արգելել են աշխատավայր գնալ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորոնավիրուսի դեմ չպատվաստված պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներին արգելել են աշխատավայր գնալ, այս մասին ասված է թագավորության կադրերի և սոցիալական զարգացման նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
«Բոլոր ոլորտների՝ պետական, մասնավոր և բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումն աշխատավայրում անհրաժեշտ պայման կլինի», - նշվում է փաստաթղթում:
Նախարարությունը նաև բոլոր աշխատողներին կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Անցած կիրակի երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մայիսի 17-ից երկիրը կկարողանան լքել միայն այն մարդիկ, որոնք արդեն ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները։
Սաուդյան Արաբիայում համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 423,4 հազար, մահացել է 7 հազար մարդ։
Կարծիքներ