Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, միայն այդպես կարող է խաղաղությունը կայուն լինել. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, միայն այդպես կարող է խաղաղությունը կայուն լինել. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։ Այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որին հասնելիս չփոխվեն միջազգային սահմանները:

Այս մասին «Ֆարհիխթեգան» օրաթերթի հետ զրույցում ասել է Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինը՝ ադրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ու և այդ խաղաղության նկատմամբ Իրանի աջակցությանը:

Ըստ դիվանագետի, խաղաղությունը կարող է կայուն լինել, եթե առաջին հերթին հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս պայմանով կնքված ցանկացած պայմանագիր կլինի մշտական համաձայնություն։ Երկրորդ հերթին չպետք է փոխվեն միջազգային սահմանները: Եթե այս սահմանները փոխվեն, դա նոր հակամարտություններ կառաջացնի, և արդյունքում տարածաշրջանը կմնա անապահով։

«Ուստի մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և համոզված ենք, որ այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որի ժամանակ չփոխվեն միջազգային սահմանները: Երրորդ կետն այն է, որ մենք արտատարածաշրջանային երկրների մուտքն օգտակար չենք համարում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Քանի որ նրանք շահեր ունեն և հաշվի առնելով, որ ձգտում են ապահովել այդ շահերը, կարող են ազդել խաղաղության գործընթացի վրա։ Ուստի մենք օգտակար չենք համարում ԱՄՆ-ի կամ Եվրամիության նման երկրների միջամտությունը կովկասյան հիմնախնդրին, և անհանգստացած ենք, որ այդ միջամտությունները նոր անապահովություն կառաջացնեն»,- ասել է նա։

Բաքվում Իրանի նախկին դեսպանը նսև ընդգծել է. «Առաջին հերթին մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը կապված է այս երկու երկրների հետ, այսինքն՝ Երևանն ու Բաքուն հիմնական բանակցողներն են։ Եթե իմ նշած շրջանակներում բանակցեն, և խաղաղություն հաստատվի, դա կարժանանա մեր աջակցությանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում