Մեր գործընկերներն էդքան բարձր նշաձող դնելուց և դրա տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու դահլիճ․ Ալեն Սիմոնյան

Մեր գործընկերներն էդքան բարձր նշաձող դնելուց և դրա տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու դահլիճ․ Ալեն Սիմոնյան

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մոտ օրերս պատրաստվում են քննարկել ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։

«Մի հատ խմբակցություննով կքննարկենք, նաև՝ վարչությունով՝ արդյոք արժի, թե չարժի»,- ասաց Սիմոնյանը։

«Ես, անկեղծ, չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն էդքան բարձր նշաձող դնելուց և էդ նշաձողի տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու էս դահլիճ»,- նշեց նա։

Իշխան Սաղաթելյանն ասում էր, թե ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Փաշինյանին «ժեռտվա» տա և չնկատեց, թե ինչպես իր ուսին հարվածելով իր դաշնակցական գործընկերները իրեն տարան դրեցին մեր զոհասեղանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում