Ռուբեն Ռուբինյանն ու Լուիս Բոնոն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մտքեր են փոխանակել

Ռուբեն Ռուբինյանն ու Լուիս Բոնոն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մտքեր են փոխանակել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում