«Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների մասին որոշումը կկայացվի միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքում». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Հայաստանի իշխանությունների հայտարարություններին․
«Ինչքան հասկանում ենք, համապատասխան ծանուցումը ուղարկվել է գերատեսչական խողովակով։ Մոսկվան Երևանից դիվանագիտական խողովակներով ծանուցումներ չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների մասին որոշումը կկայացվի միջգերատեսչական ուսումնասիրությունների արդյունքներով։ Դժվար թե նման նախաձեռնությունը համապատասխանում է Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգային շահերին», - նշել է Զախարովան։
Կարծիքներ