«Աթլետիկը» հաղթանակ կորզեց «Իվիսի» հետ խաղում ու դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ

«Աթլետիկը» հաղթանակ կորզեց «Իվիսի» հետ խաղում ու դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ

Իսպանիայի առաջնության 1/16 եզրափակչում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվել էր  «Իվիսին» ու հաղթեց 2-1 հաշվով։

12-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Խավի Պերեսը։ Երկրորդ կեսում  «Աթլետիկի» ֆուտբոլիստ Ռաուլ Գարսիան կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Ավելացված ժամանակում բասկերի պաշտպան Ունայ Նունյեսը խփեց հաղթական գնդակը։ Բացի դրանից, երկրորդ կեսում մրցավարը չհաշվեց  «Իվիսի» գոլը VAR-ի օգնությանը դիմելուց հետո։

«Աթլետիկը» դուրս եկավ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում