Գազամատակարարման դադարեցում՝ Գյումրի քաղաքի մի շարք հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 10-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ խճուղու, Շարա Տալյան փողոցի, Գարեգին Նժդեհ պողոտայի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Կարծիքներ