Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել ​​Դոնալդ Թրամփին. Պեսկով

Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել ​​Դոնալդ Թրամփին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինձ հայտնի չէ Թրամփին ընտրությունների առթիվ շնորհավորելու՝ նախագահի ծրագրերի մասին։ Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- ասել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում