ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց մինչեւ փետրվարի 18-ը կառավարության ֆինանսավորման երկարաձգմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց մինչեւ փետրվարի 18-ը կառավարության ֆինանսավորման երկարաձգմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 2-ին Նեկայացուցիչների պալատից հետո հավանություն տվեց մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը երկրի դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:

Առաջարկության պաշտպանությամբ հանդես են եկել 69 սենատորներ, 28 օրենսդիրներ եղել են դեմ: Ինչպես սպասվում Է, մոտ ժամանակներս փաստաթուղթը կստորագրի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Սենատում հանրապետականների եւ դեմոկրատների առաջնորդներին հաջողվել Է քվեարկությունից բառացիորեն մի երկու ժամ առաջ համաձայնության գալ առաջարկությունը պաշտպանելու անհրաժեշտության շուրջը:

Ավելի վաղ Բայդենը վստահություն Է հայտնել, որ Կոնգրեսը թույլ չի տա այն իրավիճակը, որի դեպքում ֆինանսավորման երկարաձգման բացակայության պատճառով դաշնային գերատեսչություններն ստիպված լինեն դադարեցնելու աշխատանքը:

Վերջին անգամ դա տեղի Է ունեցել 2018 թվականին, ինչի հետեւանքով պետական ծառայողները հարկադական արձակուդի են գնացել ռեկորդային երկարատեւ ժամետով՝ 35 օր: Կառավարության ֆինանսավորման երկարաձգման նախորդ բանաձեւի գործողությունը, որը նախագահն ստորագրել Է հոկտեմբերի 1-ին, լրանում Է դեկտեմբերի 3-ին:

Այդ պատճառով նախագահը պետք Է ֆինանսավորման հետագա երկարաձգման մասին օրինագծը հասցնի ստորագրել տեղական ժամանակով մինչեւ դեկտեմբերի 3-ի կեսգիշեր:

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել Է նախորդ 2021 ֆինանսական տարին, սակայն օրենսդիրներն առայժմ չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Այդ առնչությամբ նրանք հարկադրված են ընդունելու կառավարության ֆինանսավորման երկարաձգման ժամանակավոր բանաձեւեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում