Բլինկենը բացառել է Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բացառել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունն այս պահին։ Նա իր տեսակետը հայտնել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում , որից մի հատված հրապարակվել է շաբաթ օրը։
«Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել», - ասել է Բլինկենը՝ պատասխանելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների հնարավորության մասին հարցին։ Նպատակը, նրա խոսքով, «պետք է լինի արդար և հարատև խաղաղությունը»: «Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, և ես դա հասկանում եմ, բայց եթե այն հավասարի Ռուսաստանի կողմից ուկրաինական մեծ տարածքի զավթման փաստացի վավերացմանը, դա արդար և տեւական խաղաղություն չի լինի: Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքեր եւ որոշ ժամանակ անց կրկին հարձակվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Կարծիքներ