Իրանին և բարեկամ եղբայրական ժողովրդին ցանկանում եմ նույնը, ինչ Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ

Իրանին և բարեկամ եղբայրական ժողովրդին ցանկանում եմ նույնը, ինչ Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ

Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոուրուզի՝ իրանական Նոր տարվա առիթով պատգամ է հղել Իրանի ժողովրդին:

«Իրանի ժողովրդին ցանկանում եմ բարեկեցություն, զարգացում, խաղաղություն, երջանկություն, ինչը և ցանկանում եմ Հայաստանի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Իրանի ժողովրդին, բարեկամ եղբայրական ժողովրդին ցանկանում եմ այն նույնը, ինչ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Եվ իհարկե, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետությանը, նրա բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության իմ գործընկերներին այդ կարևոր տոնի առիթով»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում