«Պարոն, որն իրավիճակն է՛լ ավելի վատն է դարձնում». Նենսի Փելոսին քննադատել է Թրամփին համավարակի դեմ պայքարի համար և նրան նոր մականուն տվել

«Պարոն, որն իրավիճակն է՛լ ավելի վատն է դարձնում». Նենսի Փելոսին քննադատել է Թրամփին համավարակի դեմ պայքարի համար և նրան նոր մականուն տվել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իր մոտեցման համար և առաջարկել է երկրի ղեկավարին «Պարոն ավելի վատ» մականվամբ կոչել, գրում է thehill.com կայքը։

«Ամենասկզբից նա վատթարացրեց իրավիճակը։ Հապաղում, ժխտում, իր խոսքերն այն մասին, թե վիրուսը խաբեություն է, կախարդական կերպով կվերանա...»,- CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փելոսին։

Սրա հետ կապված՝ խոսնակն առաջարկել է ամերիկյան առաջնորդին նոր մականուն տալ․ «Իր համար նոր անուն եմ մտածել՝ «Պարոն ավելի վատ»»( Mr. Make Matters Worse- Պարոն, որն իրավիճակն է՛լ ավելի վատն է դարձնում)։

Տեղեկացնենք, որ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4,19 միլիոն դեպք, այս հիվանդությունից մահացել է ավելի քան 146 000 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում