Այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա. ԱՍՀ նախարարություն
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ