2020-ին Մարուքյանի կուսակցական կաբինետի մոտ հերթ էիր կանգնում, և համոզված եմ՝ էլի ես կանգնելու. Խաժակյանը՝ Սաղաթելյանին

2020-ին Մարուքյանի կուսակցական կաբինետի մոտ հերթ էիր կանգնում, և համոզված եմ՝ էլի ես կանգնելու. Խաժակյանը՝ Սաղաթելյանին

«Իշխան Սաղաթելյանը, երեկ ասուլիսի ժամանակ տեսնելով լրագրողների բազմությունը, ոգևորվել և իրեն թույլ է տվել իր տրամաչափից մեծ արտահայտություններ Մարուքյանի հասցեին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շարունակելով.

«Ադրբեջանին ուղղված և Մարուքյանի կողմից հրապարակված վեց կետերի բովանդակությունը թողած՝ Իշխանը, իր չափը չճանաչելով, փորձել է վիրավորել Մարուքյանին: 

Նա հավանաբար մոռացել է, որ Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ քվոտայով Գեղարքունիքի մարզպետ է աշխատել և աչքի է ընկել միայն այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանի լայվի շրջանակներում Սևանի ջրում լող է տվել, որպեսզի մարդկանց համոզի, որ ամեն բան կարգին է, և կարող են գնալ Սևանի իր հյուրանոց՝ հանգստանալու: Եթե այդ ընթացքում նա մարզպետ չլիներ, հավանաբար ասելու էր, որ ջուրը ազգադավ իշխանություններն են պղտորել:

Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում, և համոզված եմ՝ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո ի՞նչ երեսով՝ չգիտեմ: Չափերդ ճանաչիր և այլոց տեղապահի կարգավիճակից դուրս արտահայտություններ մի արա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում