Ռուբեն Ռուբինյանն ու Ջոշուա Հաքին ընդգծել են տարածաշրջանում խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը

Ռուբեն Ռուբինյանն ու Ջոշուա Հաքին ընդգծել են տարածաշրջանում խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին:

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը:

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ ընդգծել կայունության ու խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում