Ռուսաստանը կարճ ժամանակում Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակիցներին

Ռուսաստանը կարճ ժամանակում Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակիցներին

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուս դիվանագետները բազմիցս դարձել են ագրեսիայի թիրախ: Հարձակման է ենթարկվել Կիևում դիվանագիտական ներկայացուցչության շենքը, ինչպես նաև Օդեսայում, Լվովում և Խարկովում գլխավոր հյուպատոսությունները։ Ուստի Ռուսաստանը Ուկրաինայից առաջիկայում կտարհանի դեսպանատան աշխատակիցներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ հակառակ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, Ուկրաինայի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ֆիզիկական բռնության սպառնալիքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում