Սեբաստիայի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա. կան տուժածներ

Սեբաստիայի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 13-ին, ժամը 20։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1977 թ․), մեկ այլ «Opel Astra G» (վարորդ՝ Դ. Հ., ծնված 1980 թ․), «Opel Zafira» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1988 թ․) և «Nissan Juke» (վարորդ՝ Ժ. Ս., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին և ուղևոր Լ. Ա.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում