ԱՄՆ որոշ սենատորներ դժգոհ են «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների մի մասի վերացումից
ԱՄՆ Կոնգրեսում ոչ բոլորն են գոհ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների մի մասի վերացումից: 14 սենատոր ներկայացրել է գազատարը կառուցող ընկերությունների դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ օրինագիծ, այս մասին հայտնում է Reuters-ը:
Մայիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում ընդունեց «Հյուսիսային հոսք- 2»-ի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու մասին՝ բացատրելով, որ այդ քայլը բխում է «երկրի ազգային շահերից»:
Սենատորները, սակայն, պահանջել են «դադարեցնել Պուտինի խողովակաշարը»:
Նրանք համոզված են, որ նախագահ Բայդենի վարչակազմը հետևել է «Գերմանիայի սխալ ռազմավարությանը», իսկ դա լծակ է Ռուսաստանի նախագահ Պուտինի ձեռքին ԱՄՆ եվրոպացի դաշնակիցների վրա՝ ճնշում գործադրելու համար: ԱՄՆ օրենսդիրները համոզված են, որ այդ որոշումով Սպիտակ տունը նաև «թուլացնում է Ամերիկայի դիրքերն աշխարհում»:
Պատժամիջոցների մասնակի վերացմանը դեմ են հատկապես Ուկրաինան, Լեհաստանն ու Մերձբալթյան հանրապետությունները:
Կարծիքներ