Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Ադրբեջանի զինուժին պատկանող Մի-17 ուղղաթիռը, որը պետք է մասնակցեր հենց “Anatolian Phoenix-2021” զորավարժություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում