6 զոհ, նրանցից 5-ը՝ երեխաներ են. ո՞րն է Պոչինոկ գյուղում բռնկված հրդեհի պատճառը
ՌԴ Սմոլենսկի շրջանի Պոչինոկ գյուղում մասնավոր տանը բռնկված հրդեհի ժամանակ 6 մարդ է զոհվել, 5-ը՝ երեխա, 4 ամսականից մինչև 12 տարեկան: Տունն ամբողջությամբ այրվել է,-գրում է ТАСС-ը:
Զոհվել են երկու մանկահասակ քույրեր, նրանց տատիկը, ով ինքնուրույն չէր կարողանում շարժվել: Զոհվել են նաև 3 հարազատներ, ովքեր հյուրընկալվել էին այդ տանը: Հրդեհի ժամանակ զոհված քույրերի ծնողներն այդ պահին բաղնիքում են եղել:
Հրդեհի հավանական պատճառը անվտանգության կանոնների անտեսումն է, հնարավոր է՝ մեծերից մեկը չի հանգցրել ծխախոտը: Քննվում է նաև էլեկտրական հաղորդալարերի անսարքության վարկածը: Հարուցվել է քրեական գործ:
Կարծիքներ