Առանց պատվաստանյութերի երկրներին սպառնում է նոր շտամների առաջացումը․ ԱՀԿ

Առանց պատվաստանյութերի երկրներին սպառնում է նոր շտամների առաջացումը․ ԱՀԿ

Առանց պատվաստանյութերի, կորոնավիրուսային վարակի ինտենսիվ տարածումը մեծացնում է վիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամների առաջացման հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել առկա դեղերի արդյունավետության նվազմանը: Հետևաբար, COVID պատվաստանյութերի մեծ պաշարներ ունեցող պետությունները պետք է դրանք կիսեն այլ երկրների հետ։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։

ԱՀԿ հատուկ բանագնացները նաև կոչ են անում բնակչության առավել խոցելի խմբերի `բժիշկների, տարեցների, ուղեկցող պաթոլոգիաներով մարդկանց պատվաստումը դարձնելլ համայնքների առաջնային խնդիրը: 

 Մոտ 3 միլիարդ պատվաստանյութ է բաժանվել ամբողջ աշխարհում, սակայն 60 երկրում պատվաստումների մակարդակը երեք տոկոսից էլ քիչ է:

 Ըստ պլանների՝ մինչև 2021 թվականի ավարտը, պետք է արտադրվի 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ և հավասարաչափ բաշխվի ամբողջ աշխարհում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում