Տոկիո 2020․ Կարապետ Չալյանը 5:0 հաշվով հաղթել է Յալգաշբայ Բերդիմուրատովին
Գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:
Կարապետ Չալյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 5:0 հաշվով հաղթելով 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին:
Քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Ալեքսանդր Չեխիրկին (Ռուսաստան)։
Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը 1/8 եզրափակիչում կգտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):
Կարծիքներ