Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասի հրդեից տուժած և Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող զինծառայողներին

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասի հրդեից տուժած և Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ, նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում