Ֆրանսիան մեղադրում է Բրիտանիային «շանտաժի» մեջ՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտահանման հետ
Ֆրանսիան մեղադրում է Բրիտանիային «շանտաժի» մեջ՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտահանման հետ, հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին հարցրել են, թե արդյոք Եվրամիությունը «խաբվել» է՝ միլիոնավոր դեղաչափեր ուղարկելով Մեծ Բրիտանիա:
Լե Դրիանը պատասխանել է, որ ԵՄ-ն «չպետք է գին վճարի» պատվաստման ոլորտում Մեծ Բրիտանիայի քաղաքականության համար:
«Մենք պետք է համագործակցային հարաբերություններ ստեղծենք: Բայց մենք դա չենք կարող անել»,-ասել է նա France Info ռադիոյին տված հարցազրույցում:
Նա նաեւ քննադատել է պատվաստանյութեր գնելու Լոնդոնի մոտեցումը՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի համար դժվար կլինի դեղեր ձեռք բերել երկրորդ դեղաչափի համար:
Արտաքին գործերի նախարարը չի մանրամասնել, թե ինչն է նա համարում շանտաժ, բայց այս շաբաթվա սկզբին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ԵՄ խիստ արտահանման վերահսկողությունը կարող է բացասաբար ազդել անդամ երկրներում ներդրումների վրա:
Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել ավելի խիստ վերահսկողություն սահմանել արտահանման վրա:
Ակնկալվում է, որ ԵՄ-ն մարտի վերջին կստանա մոտ 30 միլիոն դեղաչափ AstraZeneca-ի պատվաստանյութ, ինչը սպասվածի մեկ երրորդից պակաս է:
Կարծիքներ